«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՀՀ-ում սպասվում է առանց տեղումների եղանակ

ՀՀ-ում սպասվում է առանց տեղումների եղանակ
06.11.2013 | 11:20

Նոյեմբերի 6-ից 10-ը ողջ հանրապետության տարածքում սպասվում է փոփոխական ամպամածություն, առայժմ ամենուրեք կպահպանվի առանց տեղումների եղանակը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, քամին` հարավ-արևելյան 3-8 մ/վրկ արագությամբ:

Նոյեմբերի 9-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կնվազի 3-4, արևելյան շրջաններում` 6-7 աստիճանով: Երևանում նոյեմբերի 6-10-ին սպասվում է առավելապես առանց տղումների եղանակ: Նոյեմբերի 6-ին, 7-ին, 8-ին Երևանում` 20 աստիճան, 9-ին` 17, 10-ին` 18 աստիճան: Հայաստանի լեռնային վայրերում հնարավոր է մառախուղ:

Դիտվել է՝ 968

Մեկնաբանություններ